ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Երևանի ավագանու ՔՊ անդամները շատ լուրջ խոսակցություն են ունեցել քաղաքապետի հետ

Երևանի ավագանու ՔՊ անդամները շատ լուրջ խոսակցություն են ունեցել քաղաքապետի հետ
26.12.2018 | 15:00

«Ժամանակը» գրում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ավագանու նիստում արած հայտարարությունները վատ վիճակի մեջ են դրել նաև ավագանու ՔՊ անդամներին, որ հանրությանը հայտնի են որպես ակտիվ աշխատանք ծավալած և Երևանի խնդիրներին հետամուտ գործիչներ: Նրանք շատ լուրջ խոսակցություն են ունեցել քաղաքապետի հետ, որ իր հայտարարություններով ընդդիմության գործունեությունը հավասարեցրել է ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ ստացող անբանների հետ:

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ